Կառավարությունն առաջարկել է ձեռնպահ մնալ սեպտեմբերի 27-ը բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր հայտարարելու առաջարկից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության հրապարակած դիրքորոշումից։
«ՀՀ կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելուց, քանի որ հունվարի 28-ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը»,- ասված է նախագծում։