Առողջապահության նախարարությունն, ընդհանուր առմամբ, գնում է լիցենզավորման խստացման ուղղությամբ, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա այսպես մեկնաբանեց պլաստիկ վիրաբուժության «Արթկոսմեդ» կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքը։
«Առաջիկայում կընդունվի կառավարության որոշումների մի ամբողջ փաթեթ, որտեղ այս գործունեության տեսակի համար լիցենզիոն պայմանները շատ ավելի բարձր նիշով են սահմանված լինելու»,- ասաց նախարարը։
Նա հույս հայտնեց, որ քերական գործի շրջանակներում կբացահայտվեն բուժառուի մահվան պատճառները։
«Այս պահին Տեսչական մարմինն այնտեղ որոշակի ստուգումներ է իրականացնում։ Եթե հայտնաբերվի լիցենզիոն պայմանների որևէ խախտում, ապա Տեսչական մարմինը կդիմի մեզ և մենք կկասեցնենք լիցենզիան»,- ասաց նա։
«Արթկոսմեդ»-ը հոկտեմբերի 9-ին հաղորդագրություն էր տարածել նախորդ օրը 56-ամյա բուժառուի մահվան հանգամաների մասին։ ԲԿ հիմնադիր-ղեկավար Արթուր Սարգսյանը բուժառուի մահվան պատճառ էր նշել սրտամկանի սուր ինֆարկտը։