Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը հանդիպել են ու քննարկել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։ Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը»,- մանրամասնել են ԱԳՆ-ից։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Ստամբուլում հոկտեմբերի 18-ին մեկնարկել էր «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը, որի մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։