Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ստամբուլում հոկտեմբերի 18-ին մեկնարկել էր «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը, որի մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Հանդիպման շրջանակներում Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել էին ու քննարկել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը։