Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի վիճաբանությունից հետո ՔՊ վարչությունը Քյարամյանին բացատրություն տալու կկանչի, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչությունն առաջիկա նիստերից մեկում մտադիր է քննարկել խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպը, ՔՊ պատգամավորների վարքը։
ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու Քննչական կոմիտեի ղեկավարը վիճաբանել էին հոկտեմբերի 15-ին՝ Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։
ԶԼՄ-ն հոկտեմբերի 16-ին գրել էր, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է հասնել ուժային կառույցների ղեկավարների հրաժարականին։ Միաժամանակ, թերթը հավելել էր, նա դա փորձում է անել դա այլ պատգամավորների օգնությամբ։ ԶԼՄ-ն Քյարամյանի կոշտ արձագանքը կապել էր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի օգնականի՝ իր հասցեին ուղղված ռեպլիկի հետ, որն ասել էր՝ «համբալի «կուռաժիտ» լինելը նայեք»:
«Հրապարակը» հոկտեմբերի 19-ին գրել էր, որ ՔՊ-ն միջադեպի առնչությամբ «հարցաքննության» էր կանչել Աղազարյանին։