Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայում թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Ինչպես ցույց տվեց Անկարայի այսօրվա հարձակումը, ահաբեկչությունը և անմեղ մարդկանց վնասելն արդարացում չունի։ Հայաստանը, ինչպես բազմիցս ասվել է, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի և բռնության նմանատիպ գործողությունների»,- ասվում է X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության մեջ:
Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին TUSAŞ ընկերության գործարանում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով զոհվել էր 4, վիրավորվել՝ 14 մարդ։