«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն Armenia Today-ին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որակելով այն «ծայրից ծայր հակապետական, հակասահմանադրական»
«ՀՀ սահմանադրության և կառավարության մասին օրենքով ՀՀ վարչապետն իրավունք չունի ստեղծել պետական մարմիններ, կարող է ստեղծել միայն խորհրդակցական մարմիններ։ Ստացվում է՝ ստեղծվել է մի մարմին, որը փաստացի զբաղվում է սահմանների փոփոխությամբ, որն ըստ ՀՀ սահմանադրության թույլատրվում է միայն հանրաքվեի միջոցով»,- նշել է նա։
Գալստյանի խոսքով՝ մյուս խնդիրն ուժի սպառնալիքն է, ագրեսիայի դրսևորումները, որի պարագայում Հայաստանը գնում է պարտադրյալ սահմանազատման։
«Ադրբեջանն օրը 24 ժամ, շաբաթը 7 օր շարունակում է Հայաստանի հետ խոսել ագրեսիայի լեզվով՝ ունենալով հավակնություններ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ադրբեջանում ամեն օր հայտարարվում է Արևմտյան Ադրբեջանի մասին, Սյունիքի նկատմամբ նկրտումներ կան, նույնիսկ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերություն կա։ Պատերազմի սպառնալիքով կորզված ցանկացած համաձայնագիր առ ոչինչ է, իսկ իրենք ասում էին, որ փաստաթուղթն անցնում է վավերացման այս փուլերը, քանի որ միջազգային պայմագրի կարգավիճակ ունի»,- բացատրել է պատգամավորը։
ըստ Գալստյանի, մյուս խնդիրն այն է, որ սահմանների սահմանազատման հիմք է համարվում Ալմա-Աթայի հռչակագիրը, որին որևէ քարտեզ կցված չէ և այդ հռչակագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո այդ պահի դրությամբ որևէ ԱՊՀ երկրի սահմանազատված քարտեզ չի պարունակում։
«Դա էլ երրորդ խնդիրն է։ Կանոնակարգում նշվում է «վերաբերելի քարտեզ» խնդրահարույց ձևակերպումը։ ՀՀ իշխանությունը մեջտեղ բերեց 1974, 1978, 1984 թվականների գենշտաբի քարտեզները, հետո խոսեց այլ քարտեզներից։ Հաշվի առնելով իշխանությունների վարած քաղաքականությունը՝ ցանկացած քարտեզ կարող է լինել վերաբերելի և ՀՀ-ից կողմից ընդունելի։ Տավուշում տեղի ունեցածը վառ օրինակ է։ Նրանք է իշխանության և իրենց աթոռը պահելու համար ցանկացած զիջումների պատրաստ են»,- եզրափակել է նա։
ՀՀ ԱԳՆ-ն օգոստոսի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հանձնաժողովները համատեղ գործունեության մասին կանոնակարգ են ստորագրել: ՀՀ կառավարությունը փաստաթուղթը հաստատել էր սեպտեմբերի 5-ին: Հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել օրինագծին և ներառել ԱԺ նիստերի օրակարգում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի...