Կազանում տեղի ունեցող ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ, հայտնում են ՀՀ կառաարությունից։
«Վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
Ըստ գերատեսչության՝ անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության հարցերի:
ԲՐԻԿՍ գագաթնաժողովն անցկացվում Է Կազանում՝ հոկտեմբերի 22-24-ը։ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին ժամանել է Կազան՝ մասնակցելու եզրափակիչ օրվա միջոցառումներին։
ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպանը նշել էր, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:
Փաշինյանին և Ալիևին ԲՐԻԿՍ+ ձևաչափով քննարկմանն իրար կողք էին նստեցրել, զրույցի ընթացքում նրանց էին միացել երկու երկրների արտգործնախարարները։