Հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն չկա, Armenia Today-ին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ գնահատելով Երևանի և Մոսկվայի միջև առկա փոխգործակցությունը։
Նրա խոսքով՝ պետք է հայ-ռուսական հարաբերությունները տարբերել Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններից։
«Շատ ժամանակ նույնականացնում ենք դրանք և այդպիսի գնահատականներ տալիս։ Կան խնդիրներ, ինչպես ցանկացած երկու երկրների միջև։ Այդ խնդիրները երկու կողմերի պատրաստակամությամբ աստիճանաբար լուծվում են»,- ասել է պատգամավորը։
Անդրադառնալով ԲՐԻԿՍ-ի շրջանակներում ՀՀ ղեկավարության՝ Ադրբեջանի և Թուրքիայի գործընկերների հետ նախատեսվող հանդիպումներին՝ Աղազարյանը նշել է, որ այն ևս մեկ առիթ է հանդիպելու, տարբեր հարցեր քննարելու, խաղաղության պայմանագրի մասին խոսելու համար։
«Ապրում ենք երկիր մոլորակի վրա, որտեղ կա Թուրքիա և Ադրբեջան։ Հերիք չէ, որ կան, նրանք նաև մեր հարևաններն են։ Այդ իրողությունները ցանկալի չէ փոխել, որովհետև եթե նպատակ դնենք փոխել այդ իրողությունները, ապա դա դժվար լինի մեր օգտին, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը, մեղմ ասած, մի քիչ ավելի ուժեղ են, քան մենք։ Հետևաբար, պետք է հենվելով միջազգային իրավունքի վրա՝ հարևանների հետ ապրելու բանաձևեր գտնենք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի թաքցնում իր ծավալապաշտական նկրտումները»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։