ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը ՝ Իրանին Իսրայելի հարվածի թեմայով, տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը ։
«Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Մերձավոր Արևելքի հարցով Անվտանգության խորհրդի նիստ՝ Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով, որին աջակցել են Ալժիրը, Չինաստանը և Ռուսաստանի Դաշնությունը»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը Շվեյցարիային՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահի, խնդրել էր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ կապված Իսրայելի հարվածի հետ:
Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության ուժերն ավիահարվածներ էին հասցրել Իրանում հրթիռների արտադրության օբյեկտներին և նրա «երկիր-օդ» հրթիռների տեղամասերին։ Գործողությունը ստացել էր «Ապաշխարության օրեր» ծածկանունը։
Հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարձակում էր իրականացրել Իսրայելի վրա։ Հարվածի ժամանակ արձակվել էր շուրջ 180-200 հրթիռ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը պատասխան կստանա։ Հոկտեմբերի 6-ին Թեհրանը հայտարարել էր Իսրայելի հնարավոր գործողություններին արձագանքելու ծրագրերի նախապատրաստման մասին։