Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք դրսևորովել են նաև Իրանի դեմ։ Գերատեսչությունն այսպես է արձագանքել հոկտեմբերի 26-ին Իսրայելի կողմից Իրանին հասցված ավիահարվածներին։
«Խորապես մտահոգված ենք ավելի լայն տարածաշրջանում իրադարձությունների զարգացմամբ։ Հուսով ենք, որ դիվանագիտությունը թույլ կտա ապահովել միջազգային իրավունքի պաշտպանությունը և կանխել իրադարձությունների հետագա անցանկալի զարգացումը»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության ուժերն ավիահարվածներ էին հասցրել Իրանում հրթիռների արտադրության օբյեկտներին և նրա «երկիր-օդ» հրթիռների տեղամասերին։ Գործողությունն ստացել էր «Ապաշխարության օրեր» ծածկանունը։
Հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարձակում էր իրականացրել Իսրայելի վրա։ Հարվածի ժամանակ արձակվել էր շուրջ 180-200 հրթիռ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը պատասխան կստանա։ Հոկտեմբերի 6-ին Թեհրանը հայտարարել էր Իսրայելի հնարավոր գործողություններին արձագանքելու ծրագրերի նախապատրաստման մասին։