ՀՀ ազգային անվտանգության տնօրեն Արմեն Աբազյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից հետո ՀՀ 200 քառակուսի կմ ինքնիշխան տարածքն օկուպացրած ադրբեջանցիները դուրս կգան ՀՀ տարածքից։
«Սահմանազատան գործընթաց է տեղի ունեննում, ինչը շարունանական է լինելու։ Գործընթացի արդյունքում, կարծում եմ, այո՛, ՀՀ տարածքը կվերականգնվի»,- խորհրդարանում լրագրողներին ասել է ԱԱԾ տնօրենը։
Աբազյանը չի բացառել, որ ՀՀ-ն փուլային տարբերակով կարող է անցնել հայ-իրանական և հայ-թուրքական սահմանների ամբողջական պաշտպանությանը։
«Նախնական պայմանավորվածություն կա, որ 2025 թվականի հունվարի 1-ից «Ագարակ» սահմանային կետում ամբողջական սահմանային ծառայություն են իրականացնելու Հայաստանի սահմանապահ զորքերը»,- հավելել է նա։