ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, Armenia Today-ին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Խոսնակը տեղեկացրել է, որ գագաթնաժողովն անցկացվելու է Բուդապեշտում։
Փաշինյանը 2024-ի հուլիսին մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին, որը տեղի էր ունեցել Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում։