Լուսինե Գևորգյանը նշանակվել է զբոսաշրջության կոմիտեի ղեկավար։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Լուսինե Գևորգյանին նշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ։