ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Մուրադյանին Չեխիայում ռազմական կցորդ նշանակելու մասին, տեղեկանում ենք e-gov.am կայքից։
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Գերմանիայում ՀՀ ռազմական կցորդ Կարեն Մուրադյանին, համատեղության կարգով, նշանակել Չեխիայում ՀՀ ռազմական կցորդ՝ մինչև 2025թ․ ապրիլի 4-ը (նստավայրը՝ ք. Բեռլին)»,- ասվում է որոշման մեջ։
Չեխիայում ռազմական կցորդ ունենալու մասին որոշումը կառավարությունն ընդունել էր հունվարի 25-ին։ Հիմնավորման մեջ նշվում էր, որ Չեխիայում հավատարմագրված ռազմական կցորդը կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ: