ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթելու հավանականությունը 95% է, վկայում են Polymarket բուքմեյքերական գործակալության տվյալները, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Կայքի հաշվարկներով՝ Թրամփի մրցակից Քամալա Հարիսի շանսերը գնահատվում են 5%։ Սպիտակ տան նախկին ղեկավարի հաղթանակի վրա կատարված խաղադրույքների գումարը կազմում է մոտ 1,428 միլիարդ դոլար, Հարիսի դեպքում 937 միլիոն դոլար է։
The New York Times-ն ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի հավանականությունը համարում է 95%։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի են ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 78 միլիոն ամերիկացի․ շուրջ 42,6 մլն-ն անձամբ էր այցելել ընտրատեղամաս, մոտ 35,3 մլն-ը քվեարկել էր փոստային տարբերակով։