ԱՄՆ նախկին կոնգրեսական Ադամ Շիֆը Կալիֆոռնիայից սենատոր է ընտրվել, հայտնել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
Նախկինում Շիֆն առաջարկել էր բանաձևի նախագիծ, որով Բաքվից պահանջել էր ազատ արձակել հայ գերիներին, առաջարկել էր բռնագրավել Ադրբեջանի եկամուտները և ուղղել դրանք Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին, ինչպես նաև Բայդենի վարչակազմից պահանջել էր պատասխանատվության ենթարկել Բաքվին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։