Դոմոդեդովո օդանավակայանում իրավապահները բերման են ենթարկել Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին մասնակցած Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանին, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«2024 թվականի հոկտեմբերին Բալյանը ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Ռուսաստանի Դաշնության տարածք մտնելու փորձի ժամանակ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բալյանը կալանավորվել է Ուկրաինայի, ԿԺԴՀ-ի և ԼԺՀ-ի տարածքներում զինված հակամարտություններին վարձկանների հավաքագրման և մասնակցության քրեական գործի շրջանակներում։ Նա հետախուզման մեջ էր հայտնվել օգոստոսին, երբ նրան հեռակա մեղադրանք առաջադրվեց վարձկան լինելու մեջ։
Ըստ քննիչների՝ Բալյանը 2022 թվականի նոյեմբերին հատել է Մոլդովայի սահմանը և ժամանել Ուկրաինա, որտեղ մինչև 2023 թվականի դեկտեմբեր գումարի դիմաց մասնակցել է ռազմական գործողություններին։
Նա խոստովանել է և հայտնել, որ մի քանի վնասվածքներ է ստացել, ինչպես նաև հաստատել է քննությամբ հաստատված փաստերը, հավելել են Քննչական կոմիտեից։
Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի, Բալյանը իրավապահներին ասել է, որ իր ստորաբաժանումը, որը կռվել է ԿԺԴՀ-ի տարածքում, ցրվել է, քանի որ մարտական կորուստների պատճառով այնտեղ գրեթե զինվոր չի մնացել։
«Նա հերթական ուղեղի ցնցումն է ստացել Խերսոնի մարզում՝ Ուկրաինայի զինված ուժերի այլ զինծառայողների հետ միասին Դնեպր գետի ափեր ներթափանցելու փորձի ժամանակ»,- հայտնել են Քննչական կոմիտեից և հավելել, որ հանգամանքները նրա՝ ՌԴ մեկնելու իրական պատճառները պարզելու համար հետաքննությունը շարունակվում է։