Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտադիր է հունվարին Բունդեսթագից խնդրել քվեարկել վստահության քվեի հարցով, ինչը կարող է թույլ տալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, հայտնել է Reuters-ը։
Հայտարարությունը Գերմանիայի կառավարության ղեկավարն արել է մամուլի ասուլիսի ժամանակ։ Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկն այս ֆոնին հայտարարել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Կանաչների» և Ազատ դեմոկրատական կուսակցության կազմում իշխող կոալիցիայի փլուզման մասին:
Նա հստակեցրել է, որ պատգամավորները կարող են քվեարկել 2025 թվականի հունվարի 15-ին։
«Այդ ժամանակ Բունդեսթագի ներկայացուցիչները կկարողանան որոշել և ճանապարհ բացել արտահերթ ընտրությունների անցկացման համար»,- ասել է Շոլցը:
Կանցլերը հավելել է, որ այդ դեպքում, օրենքի համաձայն, քվեարկությունը կարող է կայանալ «ամենաուշը մինչև հաջորդ տարվա մարտի վերջ»: