Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որի շրջանակում մի շարք երկրների առաջնորդների հետ փակ քննարկման է մասնակցել հայտնում են կառավարությունից։
Կառավարության տարածած լուսանկարներից երևում է, որ Փաշինյանը շփում է ունեցել եվրոպական երկրների ղեկարավերի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով, հավելել են գործադիրից։
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ:
Հոկտեմբերի 29-ին վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Փաշինյանը նոյեմբերի 7-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին։