Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի ժամանակ հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար, X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Շատ կարևոր է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար։ Հուսով եմ, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ եվրոպացիներն այլևս չեն ցանկանում իմպերիալիզմ և մայրցամաքում սահմանների վերանայում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին Մակրոնի հետ քննարկել էր հայ-ադրբեջանական բանակցությունները։