Հայաստանի Ազգային ժողովը չընդունեց Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց ազատելու պահանջով հայտարարությունը։ Նախագծին կողմ քվեարկեց 30 պատգամավոր, ձեռնպահ և դեմ ձայներ չգրացվեցին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նախագծի քվեարկությանը չմասնակցեցին։
Հայտարարության տեքստում պատգամավորները Հայաստանի կառավարությանը կոչ արեցին ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ հայ պատանդների ազատմանը հասնելու համար։
«Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) անցկացմանը զուգընթաց՝ ՀՀ ԱԺ-ն միջազգային հանրությանը կոչ է անում օգտագործել իր ազդեցությունը և Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատ արձակել ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին, որոնք ապօրինի պահվում են Բաքվում»,- ասվում է հայտարարության մեջ։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ հայտարարության մեջ Հայաստանի խորհրդարանը դիմում է նաև Ադրբեջանի իշխանություններին և հիշեցնում, որ միջազգային իրավունքի հիմնական դրույթները Բաքվին պարտավորեցնում են անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին։
«Բաքվի բանտում մեր հայրենակիցների կալանավորումը ոչ միայն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանք է, որի դրսևորումները շարունակվում են մինչ այժմ, այլև առկա բանակցային գործընթացում մարդկային կյանքները, ազատությունն ու արժանապատվությունը որպես ճնշման միջոց օգտագործելու փորձ»,- ասված է հաղորդագրությունում։
Աբրահամյանն ընդգծեց, որ հայտարարության ընդունումը ևս մեկ գործիք կլինի կենսական նշանակություն ունեցող այս խնդրի վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար։ Նա այսպես մեկնաբանեց ՔՊ-ի մեղադրանքները, թե խորհրդարանական ընդդիմությունն այս հայտարարությամբ փորձում է «քաղաքական կապիտալ կուտակել»։