Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Եվրամիության, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին հնչեցրած մեղադրանքներն անընդունելի են և կարող են խաթարել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովում (COP29) Ադրբեջանի նախագահությունը, հայտարարել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Դիվանագետն այդպես է արձագանքել Ալիևի այն հայտարարությանը, որով նա Ֆրանսիային ու Նիդերլանդներին քննադատել էր «անդրծովյան տարածքներում գաղութային հանցագործությունների» համար։
«Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP29-ում Ադրբեջանի նախագահության նկատմամբ վստահությունը»,- հայտարարել է Բորելը։
Նա իր աջակցությունն է հայտնել Ֆրանսիային և Նիդերլանդներին։ Բորելը շեշտել է, որ ԵՄ-ն մերժում է Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների և ՀԿ-ների վրա, որոնք բախվում են երկրում մարդու իրավունքների ծայրահեղ իրավիճակի հետ:
«Ֆրանսիայի հանցագործությունները, այսպես կոչված, անդրծովյան տարածքներում ամբողջական չեն լինի՝ չհիշատակելով մարդու իրավունքների վերջին խախտումները»,- ասել էր Ալիևը։
COP29-ը Բաքվում մեկնարկել է նոյեմբերի 11-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 22-ը։