Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ կողմերն անդրադարձել են առաջիկա միջոցառումներին:
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Միրզոյանը և Արաղչին վերահաստատել էին տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մոտեցումը՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա։
Սեպտեմբերի 5-ին Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ հարևանների տարածքային ամբողջականությանն սպառնացող ցանկացած վտանգ կամ սահմանների վերագծում Իրանի համար «կարմիր գիծ է»։