Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր կատարել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան, Վրաստանի «Պիռվելի առխի» ալիքին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Եթե կա շահագրգռվածություն, օրինակ, Վրաստանի՝ որպես միջնորդ հանդես գալու կամ է՛լ ավելի ակտիվ ներգրավելու բանակցությունների ապահովման գործընթացին, մենք միշտ արձանագրում ենք մեր պատրաստակամություն։ Եթե կա համապատասխան հետաքրքրություն, պատրաստ ենք մեր օգնությունն ու աջակցությունն առաջարկել երկու հարևան երկրներին (Ադրբեջանն ու Հայաստանը- խմբ․)»,- ասել է Կոբախիձեն։
Հունվարի 18-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանել էր Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունը երկկողմ մակարդակով՝ առանց որևէ միջնորդի։ 2023 թվականի հոկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը Վրաստանում ոչ պաշտոնական շփում էին ունեցել։