ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանային հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Միրզոյանը և Բարոն պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև բոլոր ուղղություններով գործընկերության հետագա խորացմանը միտված ջանքերը, այդ թվում՝ երկու նախարարությունների սերտ փոխգործակցության միջոցով: