Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, հայտնել է «Հրապարակ»-ը։
Կայքի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Փաշինյանը պատրաստվում է հեռացնել այլ պաշտոնյաների ևս, սակայն հայտնի չէ, թե ովքեր են փոխարինելու նրանց:
«Մեր աղբյուրը պատմեց, որ այսօրվա բոլոր «զոհերին» վարչապետը վոթսապով SMS-ներ է գրել: Մոտավորապես, հետևյալ բովանդակությամբ՝ «շնորհակալ եմ աշխատանքի համար, դիմում գրեք, ազատվեք»: Այդ SMS-ից հետո բոլորը խելոք դիմումներ են գրել՝ անգամ չսպասելով, որ լուսանա, գնան աշխատավայր»,- գրել է թերթը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սանոսյանին Փաշինյանն առաջարկել է Ներքին գործերի նախարարի պաշտոնը։
24News-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ևս ներկայացրել է հրաժարականի դիմում:
Ինչպես գրել է Shamshyan.com-ը, Սանոսյանի և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի պաշտոնանություններից առաջ նրանց կանչել են կառավարություն, որտեղ Փաշինյանի խիստ զրույց են ունեցել, որից հետո ազատման դիմում են գրել։
Իր հերթին Radar Armenia կայքը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը վայր են դնելու իրենց մանդատները։ Կայքը հայտնել է նաև ՆԳՆ, Քննչական կոմիտեի, ՊԵԿ ղեկավարների և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջիկա հրաժարականների մասին։