Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար, «Քաղացիական պայմանագիր» կուսակացության ներկայացուցիչ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել, գրում է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ նրա հրաժարականը կապված է նոյեմբերի 16-ին Երևանի Աջափնյակ համայնքի Նազարբեկյան փողոցում տեղի ունեցած սպանության հետ։
Shamshyan.com-ը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին Երևանում հնչած կրակոցի հետևանքով սպանվել էր Ֆրանսիայից Հայաստան ժամանած 42-ամյա Արթուր Մանուկյանը։ «Հրապարակ»-ը գրել էր, որ սպանության վայրում է գտնվել նաև Փարաքար համայնքի ղեկավարը։ Նա, ըստ աղբյուրի, ոտքի հրազենային վնասվածք էր ստացել։ Թերթը նաև հայտնել էր, որ Գյուլնազարյանի ընկերը հետախուզվում է սպանության կասկածանքով։
Նոյեմբերի 16-ին ՔԿ-ն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում 5 ժամկետով) հատկանիշներով։
Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել մայիսին։