ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունն «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, հայտնել են հիմնադրամից։
«Նախարարներն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, սեփական դիմումի համաձայն, դադարեցրել են անդամակցությունը բարեգործական հիմնադրամին»,- հստակեցրել են հիմնադրամում։
Հիմնադրամից հավելել են, որ նոյեմբերի 15-ին միաձայն խորհրդի նախագահ է ընտրվել ՔՊ պատգամավոր Լենա Նազարյանը։