Երվանդ Քոչարի թանգարանից 7 նկարի անհետացման հարցով դիմել ենք իրավապահ մարմիններին, որոնք քրեական գործ են հարուցել, լրագրողներին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հույս հայտնեց, որ քննությունը պատշաճ կընթանա և բոլորը կստանան հարցերի պատասխանը՝ հնարավորինս ամբողջական և արագ։
«Մենք ինքներս ունենք մոնիթորինգի մեխանիզմ, որով փորձում ենք պարբերաբար նաև գույքագրել և հասկանալ մեր թանգարաններում պահվող նմուշները և նրաց հետ կապված իրավիճակը։ Ահազանգը հնչել է թանգարանի կողմից, և մենք դրան պատշաճ ընթացք ենք տվել»,- ասել է նախարարը։
«Քոչար» մշակութային հիմնադրամն այսօր ահազանգել էր, որ թանգարանից անհետացել է նկարչի 7 կտավ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500 հազար դոլար։