Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա հնարավոր նշանակման մասին առավոտյան հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը։
ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը հրաժարական էր տվել նոյեմբերի 18-ին։ Իր ուղերձում նա նշել էր, որ կառավարության ջանքերով իր ղեկավարած կառույցին հաջողվել է դիմակայել մարտահրավերներին և լուծել նոր ճանապարհների կառուցման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման, ջրհեղեղի հետևանքների հետ կապված խնդիրները։
Նոյեմբերի 19-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր էր ստորագրել Սանոսյանի հրաժարականի մասին։ Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։