ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՏԿԵ նախարար, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին հայտնել էր, որ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Ավելի ուշ կառավարության որոշմամբ՝ Խուդաթյանն ազատվել էր մարզպետի պաշտոնից։
ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը հրաժարական էր տվել նոյեմբերի 18-ին։ Իր ուղերձում նա նշել էր, որ կառավարության ջանքերով իր ղեկավարած կառույցին հաջողվել է դիմակայել մարտահրավերներին և լուծել նոր ճանապարհների կառուցման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման, ջրհեղեղի հետևանքների հետ կապված խնդիրները։
Նոյեմբերի 19-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր էր ստորագրել Սանոսյանի հրաժարականի մասին։ Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։