Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են օրակագային հարցեր, X-ի իր էջում գրել է Միրզոյանը։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ անդրադարձ է կատարվել ընդլայնված երկկողմ համագործակցությանն այն ոլորտներում, որոնք կարող են հետագայում օգուտ բերել երկու երկրների քաղաքացիներին։
Նոյեմբերի 14-ին Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձ կատարել առաջիկա միջոցառումներին։
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Միրզոյանը և Արաղչին վերահաստատել էին տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մոտեցումը՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա։
Սեպտեմբերի 5-ին Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ հարևանների տարածքային ամբողջականությանն սպառնացող ցանկացած վտանգ կամ սահմանների վերագծում Իրանի համար «կարմիր գիծ է»։