Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում գտնվող գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը մեղադրել է նրան Ադրբեջանի դեմ «համակարգված կողմնակալ և անհիմն զրպարտչական արշավի կապակցությամբ», հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ լրատվականների՝ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը և խաղաղ գործընթացում առկա խնդիրները։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ օրակարգը, ինչպես նաև COP29-ի շրջանակներում ընթացող բանակցությունները։
Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Բերբոքը Երևանում քննարկել էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նոյեմբերի 21-ին Բերբոքը, ելույթ ունենալով Բաքվում COP29-ը համաժողովում, հայտարարել էր, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը մտահոգիչ է։
Փետրվարի 28-ին Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարները Բեռլինում՝ եռակողմ հանդիպման ժամանակ, քննարկել էին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։