Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ուժային կառուցների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հրաժարականների պատճառների մասին և հաստատել, որ գրավոր տեքստով է հայտնել պաշտոններից ազատվելու խնդրանքի մասին:
Այս մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Վարչապետի ելույթը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով:
Նա հայտարարել է, որ պաշտոնյաներին փոխարինելը միանձնյա որոշում էր և այդ հարցը թիմակիցների հետ չի քննարկել։
Փաշինյանը տեղի ունեցած կադրային փոփոխությունները որակել է «ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային»՝ նշելով, որ բարձր է գնահատում պաշտոնյաների աշխատանքը:
Միաժամանակ, ըստ նրա, ակնհայտ է, որ այն ոլորտներում, որտեղ տեղի են ունեցել պաշտոնանկություններ, կան որոշակի հարցեր, որոնք բարձրացվել են 2018 թվականից կամ ավելի վաղ, և որոնք ավելի արդյունավետ լուծման կարիք ունեն:
Նա հավելել է, որ բոլոր պաշտոնյաներն իրենց պաշտոններում շատ «լուրջ համակարգային փոփոխություններ են կատարել և այդ առումով լավ են աշխատել»:
«Մարդը պետք է համակարգը փոխի։ Բոլոր այն մարդիկ, ում ես խնդրել եմ թողնել պաշտոնը, իրենք համակարգը փոխել են, որևէ մեկը չի կարող ասել, որ նրանց ղեկավարած համակարգերն իրենց նշանակման պահին նույնն էին և էական տարբերություն չունեն, քան հիմա։ Բայց գալիս է մի պահ, երբ համակարգը փոխող մարդը նաև օբյեկտիվորեն այնքան շատ է հարազատ դառնում համակարգին, որ այլևս այդ հարազատության բերումով համակարգի հետագա դինամիկ փոփոխության պոտենցիալն էականորեն նվազում է։ Իմ ընկալմամբ՝ դա է այն կետը, որտեղ պետք է խնդրանքով հանդես գամ»,- ասել է վարչապետը։
Մեկնաբանելով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականը, որը գործադիր իշխանության կազմում չէ, վարչապետն ասել է, որ «հորդոր չէր, այլ՝ վարչապետի խնդրանք»:
Վարչապետը հաստատել է ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, որ բարձրաստիճան պաշտոնյաներին խնդրել է հեռանալ SMS հաղորդագրությամբ՝ նոյեմբերի 17-ին: Նա հերքել է, որ հրաժարականների մասին հաղորդագրություններն ուղարկել է ուշ երեկոյան, բայց հաստատել է, որ դրանք տեղի են ունեցել կիրակի օրը և «գրավոր տեքստի» միջոցով:
«Կարևոր եմ համարել, որ այն, ինչ ասում եմ՝ լինի գրավոր»,- ասել է նա՝ հավելելով, որ բանավոր խոսակցության շուրջ կարող են լինել «շատ լայն մեկնաբանություններ, տարընթերցումներ»։
Վարչապետը նաև հաստատել է, որ մանդատները վայր դնելու խնդրանքով դիմել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին:
«Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույնկերպ և նույն պատճառաբանությամբ դիմել եմ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին»,- ասել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ «հույս ունի» որ (մանդատը վայր չդրած-խմբ․) Աղազարյանին ուղղված իր խնդրանքն անարձագանք չի մնա։
ԶԼՄ-ները նոյեմբերի 17-ին հայտնել էին, որ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարարի Գնել Սանոսյանին, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։
Նոյեմբերի 18-ի առավոտյան ԲԴԽ նախագահը հայտնել էր իր հրաժարականի մասին։ Նույն օրն՝ ավելի ուշ, Հակակոռուպցոն կոմիտեից Armenia Today-ին հաստատել էին, որ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր ՆԳ նախարարի հրաժարականի մասին, իսկ Քյարամյանն ուղերձով էր հաստատել հրաժարականը։ Իր հրաժարականը հաստատել էր նաև Սանոսյանը, ավելի ուշ՝ ՊԵԿ նախագահը։ Փաշինյանը հաստատել էր, որ պաշտոնյաներն իր խնդրանքով են հրաժարական ներկայացրել։ Նա նշել էր, որ խնդրանքը ոչ թե անձնավորված է, այլ կապված է համակարգային
Մանրամասները՝ տեսանյութում։