Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը գերատեսչությունում «կադրային ջարդ» է սկսել՝ աշխատանքից ազատելով իր տեղակալներին, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Թերթը պնդում է, որ նախարարությունում պաշտոնանկությունների շարքը կշարունակվի։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի պահանջով։ Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել նախարարին:
Հոկտեմբերի 29-ին ՔՊ-ն Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գալյանի թեկնածությունը։ Նոյեմբերի 5-ին Գալյանը նշանակվել էր Արդարադատության նախարար։
Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելուց երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 22-ին, Գալյանն աշխատանքից ազատել էր իր տեղակալ Արմենուհի Հարությունյանին։ Նոյեմբերի 29-ին փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։