«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մտադիր է պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, հայտնել է «Հայկական ժամանակը»՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողներին հայտնել էր, որ Աղազարյանի որոշումից հետո դժվար է պատկերացնում մի թիմում նրա հետ աշխատանքը։
Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեի այժմ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո։