«Քաղաքացիական պայմանագիրը» Վարչության նիստում որոշում է կայացվել Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, հայտնում են ՔՊ-ից:
Նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառն, ըստ ՔՊ տարածած հաղորդագրության, «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներն են»։
Նշվում է, նիստում քննարկվել են նաև այլ հարցեր։
Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողներին հայտնել էր, որ Աղազարյանի որոշումից հետո դժվար է պատկերացնում մի թիմում նրա հետ աշխատանքը։
Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեի այժմ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: