Դեկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում և կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ Միրզոյանի մասնակցությամբ տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը կմասնակցի նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Դեկտեմբերի 2-ին Նիդերլանդներ այցի ընթացքում Միրզոյանը Հաագայում մասնակցել էր ՄՔԴ անդամ պետությունների 23-րդ վեհաժողովի նստաշրջանին։
Սեպտեմբերի 23-ին Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ քննարկել էր Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը։