Խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական թիմում իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ այս հանգամանքով է պայմանավորված Հակոբյանի գերակտիվությունը․ նա կառավարությունում աշխատասենյակ, աշխատակազմ, փիառ թիմ ունի, տեղական, միջազգային հյուրեր է ընդունում և չունենալով պաշտոն՝ ինքն է որոշում պետության կադրային քաղաքականությունը։
Վերջին կադրային փոփոխությունները, ըստ թերթի աղբյուրի, իրականացվել են նրա որոշմամբ, սակայն ըստ թերթի՝ «Աննա Հակոբյանի հակառեյտինգն ավելի բարձր է, քան Փաշինյանինը»:
MPG/Gallup International Association-ի կողմից հոկտեմբերի 24-30-ը Հայաստանում անցկացված հարցման համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների գրեթե 60%-ը հավանություն չէր տվել Փաշինյանի աշխատանքին։