Շաբաթ առավոտյան Հոմս քաղաքի հյուսիսային արվարձանում վերսկսվել են բախումները սիրիական բանակի ստորաբաժանումների և ահաբեկչական խմբավորումների զինյալների միջև, հայտնում է սիրիական Sham FM ռադիոկայանը։
Լրատվականի տեղեկություններով՝ շփման գծի ողջ երկայնքով մարտեր են ընթանում գյուղական վայրերում։ Նշվում է, որ կառավարական ուժերն ինտենսիվ հրետանային հարվածներ են հասցնում հակառակորդի դիրքերին։
Դեկտեմբերի 5-ին սիրիական հրամանատարությունը հայտարարել էր զինյալների ներթափանցման մասին Համա քաղաքի մի քանի թաղամասեր՝ համանուն նահանգի վարչական կենտրոն, որը գտնվում է երկրի արևմուտքում։ Համա քաղաքից դուրս գտնվող կառավարական ուժերը տեղափոխվել էին քաղաքից դուրս։
Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում է: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։
ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի՝ 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում գործող հումանիտար առաքելության գործունեությունը։
Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել է 2011 թվականից։ Գրոհայինները պարբերաբար հարձակումներ են իրականացնում մայրուղիների, քաղաքացիական և ռազմական մեքենաների վրա և ահաբեկում հեռավոր գյուղերի բնակիչներին: Սիրիական բանակը շարունակում է գրոհայինների ջոկատների ոչնչացման գործողությունները։