ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին ճանաչել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, հայտնել է Երևանում ԱՄՆ դեսպանությունը։
Գալյանն աչքի է ընկել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու մեջ, ասված է զեկույցում։
Գալյանը դեկտեմբերի 7-12-ն ԱՄՆ-ում մասնակցում է Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին (ՄԱԱԾ)։
Հոկտեմբերի 29-ին ՔՊ-ն Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել էր Գալյանի թեկնածությունը։ Նոյեմբերի 5-ին Գալյանը նշանակվել էր Արդարադատության նախարար։