Բրյուսելում ԵՄ 27 երկրի արտգործնախարարների հանդիպման հիմնական թեման Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներն են լինելու, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ըստ կայքի տեղեկությունների՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը կհաստատեն ուկրաինական հակամարտության պատճառով, ինչպես նաև «նոր սև ցուցակը»՝ Մոսկվայի ենթադրյալ «հիբրիդային գործողությունների» համար։ Նախորդ շաբաթ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության էին եկել պատժամիջոցների 15-րդ փաթեթի շուրջ։
EUobserver պորտալը, հղում անելով փաստաթղթի նախագծին, նոյեմբերի 28-ին հայտնել էր, որ «սև ցուցակում» ընդգրկվելու է 54 անձ և 29 կազմակերպություն։ Բացի այդ, ըստ պորտալի, Եվրամիությունը «սև ցուցակում» կավելացնի 34 ընկերություն և 47 նավ: