Եվրամիությունն ընդունել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը, հայտարարել է ԵՄ խորհուրդը։
Միջոցառումներն ուղղված են «ստվերային նավատորմի» օգնությամբ նախկինում ընդունված պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարին և Ռուսաստանի «ռազմարդյունաբերական համալիրը թուլացնելուն», ասվում է զեկույցում։
ԵՄ պատժամիջոցների՝ ցանկում կներառվեն մարդիկ և կազմակերպություններ, որոնք «պատասխանատու են այն գործողությունների համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը», 52 տանկեր, որոնք Ռուսաստանի «ստվերային նավատորմի մաս են կազմում», ինչպես նաև ընկերություններ երրորդ երկրներից (ներառյալ՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Սերբիան և ԱՄԷ-ն), որոնք, ըստ Բրյուսելի, ներգրավված են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի աջակցությամբ։
Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ ԵՄ-ն մտադիր է հաստատել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։