ԱԺ-ն հաստատել է Թորոսյանի թեկնածությունը ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Համապատախան հայտարարությունը ստորագրել է ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը հրաժարվել էր ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Դեկտեմբերի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրել էր Առողջապահության նախարարության նախկին ղեկավար, կուսակցական զինակից պատգամավոր Արսեն Թորոսյանին։
Զեյնալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով նոյեմբերի 19-ին հրաժարական էր տվել՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քարամյանի մասնակցությամբ վեճից հետո։