Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ կոչ անելով ազատ արձակել հայ գերիների այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։
«Եվրոպական խորհրդարանի անդամները խստորեն դատապարտում են Ալիևի վարչակարգի կողմից մամուլի ազատության և այլախոհության ճնշումը՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանություններին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ։