Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը պետք է կայանար դեկտեմբերի 19-20-ը, չեղարկվել է պատգամավորների Ամանորին նախապատրաստվելու պատճառով, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ խորհրդարանականների մի մասը գտնվում է հանրապետության մարզերում, իսկ մյուսները երկրից դուրս են։ Կայքը պնդում է, որ օրենսդիր մարմինը կվերսկսի աշխատանքը 2025 թվականի հունվարին։
«Ժողովուրդ»-ը հիշեցրել է, որ չեղարկված նիստի օրակարգում «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցն էր, ըստ որի՝ Հայաստանում աշխարհազորը պետք է լուծարվի, փոխարենը կգործեն տեղական պաշտպանության ուժեր։ Հրատարակության համաձայն՝ այս նախագիծը դեկտեմբերի 17-ին քննարկվել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում։
Հոկտեմբերի վերջին կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ պաշտպանության նախարարության նախագծին, որով առաջարկվում էր աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր նաև նախագիծ, որով նախկին զինծառայողները կկարողանան վերադառնալ ծառայության՝ առանց կենսաթոշակի իրավունքը կորցնելու։
Կարդացեք նաև՝ Առաջնահերթը ԶՈւ-ն ուժեղացնելն է, տեղական պաշտպանության ուժերը միայն փոխլրացնում են բանակին․ փորձագետ
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի...