Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է տեսակապով մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովին, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գագաթնաժողովի իր աղբյուրներին։
Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 23-ին կորոնավիրուսային թեստի դրական պատասխան է ունեցել, ինչի պատճառով չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին։
Փաշինյանը միևնույն ժամանակ հավելել էր, որ մինչև դեկտեմբերի 25-ի օրվա վերջ որոշում կկայացնի դեկտեմբերի 26-ին սպասվող ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու վերաբերյալ:
Վարչապետը նաև գրել էր, որ դեկտեմբերի 25-ին կորոնավիրուսային թեստի «ախտորոշումը բացասական էր և վերադառնում է աշխատանքային սովորական ռեժիմի»։
Դեկտեմբերի 25-26-ին կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի առաջնորդները կքննարկելու են քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության առանցքային ոլորտները։ Դեկտեմբերի 26-ին «Իգորա»-ում նախատեսված է ԵԱՏՄ նիստ՝ Փաշինյանի գլխավորությամբ, քանի որ այս տարի Հայաստանն է նախագահում ԵԱՏՄ-ն։ Միջոցառմանը կմասնակցեն Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի (Կուբան՝ տեսաուղերձի ձևաչափով) առաջնորդները։