ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
ԱԳՆ-ից նշել են, որ դեկտեմբերի 31-ին Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ:
«Նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և միջազգային հարցեր»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Դեկտեմբերի 5-ին Միրզոյանը Վալետայում հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Դեկտեմբերի 11-ին Ֆիդանը հայտարարել էր, որ «մոտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն»։