ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Սուրբ աթոռ նոյեմբերի 18-ին կատարած այցի ժամանակ Հռոմում իր ընտանիքի համար վարձակալած սենյակից։ Նա պարզաբանել է, որ հյուրանոցում իր, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Արփիի համար կեցության ընդհանուր արժեքը պետբյուջեից կազմել է 787 հազար դրամ։
«Ես նույն օրը վերադարձել եմ, Աննան մնացել է այս սենյակում, որովհետև միջպետական հրավերով պիտի այլ միջոցառման մասնակցեր»,- նշել է Փաշինյանը։
Նա քաղաքում գտնվելու այլ ծախսերի մասին տեղեկություն չի հայտնել, ինչպես նաև չի հայտնել կնոջ և դստեր՝ Հռոմից Վենետիկ մեկնելու ծախսերի մասին։
Փաշինյանը նոյեմբերի 18-ին մեկնել էր Վատիկան և հանդիպում ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ։ Նա շրջայց էր կատարել Վատիկանի թանգարաններում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։